ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը
23.01.2016 | 11:42

Հունվարի 22-ին ՀԱՖՆ-ը կներկայանա բազմագույն մի ծրագրով՝ Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիա և նախերգանքներ ու արիաներ Մոցարտի օպերաներից՝ սոպրանո Ռուզան Մանթաշյանի (Ֆրանսիա) կատարմամբ: Փետրվարի 5-ին իսպանացի դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվայի ղեկավարությամբ կոնտրաբասահար Նազարեթ Քյուրքչյանը կկատարի Սերգեյ Կուսևիցկու Կոնտրաբասի կոնցերտը: ՈՒնկնդիրը հնարավորություն կունենա վայելելու նաև Ռավելի Իսպանական ռապսոդիան և Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը: Փետրվարի 12-ին մակեդոնացի ճանաչված դաշնակահար Սիմոն Տրպչեսկին կկատարի Պրոկոֆևի 2 դաշնամուրային կոնցերտները և հրեական թեմաներով նախերգանքը: Փետրվարի կեսին նվագախումբը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Փետրվարի 26-ին նվագախմբի հյուրը կլինի ճանաչված դիրիժոր Լիոր Շամբադալը, ում հետ հանդես կգա բրիտանացի փայլուն ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին՝ Ֆելիքս Մենդելսոնի հայտնի Ջութակի կոնցերտի կատարմամբ:

Ինչ վերաբերում է 2016-ին սպասվող իրադարձություններին, ֆիլհարմոնիկ նվագախումբը մի շարք միջոցառումներ ունի ծրագրած Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առիթով: Դրանցից առաջինն ու ամենամեծը թերևս Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի 10-րդ շրջանն է՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 18-ը: Երկրորդը ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված համերգն է, որը սպասվում է մարտի 18-ին:

Տարվա ընթացքում ծրագրված են հյուրախաղեր դեպի Իտալիա, Լեհաստան, ԱՄՆ, շարունակվում են բանակցությունները 2017-ին Չինաստանում և Ճապոնիայում նախատեսված հյուրախաղերի շուրջ:

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ